▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շանթ» ռեստորան «ներխուժած» վարորդը «Դժվար ապրուստ»-ի դերասաններից է

shamshyan.com-ը գրում է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունվարի 8-ին Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի 2-րդ հասցեում գտնվող «Շանթ» ռեստորանային համալիր «ներխուժած» Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 55-ամյա Սամվել Ղարիբյանն է, ով ընդհարվել էր «Շանթ» ռեստորանային համալիրի գլխավոր մուտքի դռներին և մուտք գործել ռեստորանի տարածք և հարվածել տաղավարին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Ղարիբյանը մի քանի, այդ թվում՝ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում նկարահանված գլխավոր հերոսուհիներից մեկի՝ Մերիի հոր դերակատարն է:

Ինչպես ավելի հայտնել էր Գ. Շամշյանը, հունվարի 8-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգել էին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ Սամվել Ղարիբյանը: Վերջինս իր կողմից վարած Volkswagen Touran մակնիշի 111 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ Ջանիբեկյան փողոցում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել մուտքի դուռը, այնուհետև մտել «Շանթ» ռեստորանային համալիրի տարածք և կոտրել բարմենի սեղանը և գույքը:

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more