▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաունաներում, դուբայներում ավազներին պառկած բոլոր ՀՀԿ-ականներին բերման կենթարկեն. «Հրապարակ»

««Բարգավաճն» անլուծելի խնդրի առջև է կանգնած: Եթե մինչ այդ որոշում կար, որ կառավարության ծրագրին ազատ են քվեարկելու, ապա Գալուստ Սահակյանի ընտրությունից հետո քննարկում են, թե ինչպես դուրս գան ստեղծված վիճակից»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «Քվորումի խնդիր, որպես այդպիսին, չկա. ՀՀԿ-ն որոշել է բերման ենթարկել սաունաներում, դուբայներում ավազներին պառկած բոլոր ՀՀԿ-ականներին: Խնդիրն այն է, որ եթե ԲՀԿ-ն որոշի դեմ քվեարկել, կստացվի, որ Արգամիչը չի տարբերվում Տիգրան Սարգսյանի կառավարությունից: Եթե ձեռնպահ քվեարկեն, իրավիճակը չի փոխվի, ազատ քվեարկության դեպքում էլ կստացվի, որ «մենք կողմ ենք Գալուստ Գրիգորիչին, իսկ դեմ՝ Արգամիչին, որովհետև մեզնից ահագին մարդ էդ դեպքում պետք է դեմ քվեարկի»,- լրագրողներիս դոշին «հեկեկաց» մեր զրուցակից ԲՀԿ-ականը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more