▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարա Բուլետը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, հայ մարտիկ Արման Ծառուկյանը գնահատել է միջին քաշային կարգում հանդես եկող Շարաբուտդին Մագոմեդովի (առավել հայտնի որպես Շարա Բուլետ) հեռանկարները։

«Նա երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն։ Պարզապես լավ մենամարտեր կանցկացնի, շոու կանի։ Նրան հիմնականում կընդգրկեն Աբու Դաբիում և Ադրբեջանում կայանալիք մրցաշարերում։ Բավականին էպատաժային, դիտարժան մարտիկ է։ Գուցե հայտնվի լավագույն տասնյակում և պահպանի իր տեղը։ Առանց ըմբշամարտի շատ դժվար է մնալ թոփում և դառնալ չեմպիոն»,- ասել է Ծառուկյանը «ВПИСКА» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ խառը մենամարտերում իր կարիերայի ընթացքում Շարա Բուլետը տարել է 16 հաղթանակ և կրել ընդամենը մեկ պարտություն։ 2025 թվականի փետրվարին նա պարտվել է բրիտանացի Մայքլ Փեյջին։

info@asekose.am/095519696
Սպորտ more