«Բացարձակ արժեքի. հյուրը «Էմփիրեյ» ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանն է: Նախընտրական մրցավազքում ակտիվ են ոչ միայն քաղաքական դեմքերը, քաղաքականության մեծ ալիքը փոքրիկ շոու բիզնեսն էլ է իր ջրերը գցել: Այսօր գրեթե անհնար է գտնել երգչի կամ երգչուհու, որը քարոզարշավի չի մասնակցում ու նախընտրական համերգ չունի: Սարգիսի խոսքով, եթե երգիչը որպես քաղաքացի է քարոզարշավին մասնակցում, այլ ոչ թե փորձում է սեփական հայտնիությունը օգտագործելով` մարդկանց քաղաքական տվյալ ուժի շարքերը ներգրավվել, երևույթը նորմալ է: Սարգիսի համոզմամբ, սակայն, նույնիսկ, այն երգիչները, ովքեր մասնակցում են քարոզարշավին ու իշխանության կողմից են, միևնույն է, քաղաքականության մասին խոսելուց «հուշտ» եղած են:
Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա Սարգիսը նշեց, որ 2013-ին «Էմփիրեյը» նորից դոմինանտ է լինելու ռոքի ոլորտում, բայց կռվեցնել Դորիանսին ու «Էմփիրեյին» չի հաջողվի:
Հեղինակ և վարող` ՍՈՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Asekose.am/TV