▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգսյանը Ծառուկյանի մասով իրավապահներին վաղուց է տվել հանձնարարություն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի  ելույթին, գրում է.«Սերժ Սարգսյանի ելույթը սառը ցնցուղի տպավորություն է թողել  քաղաքական դաշտի վրա,  ու հիմա հիմնական հարցը, որ հնչում է՝  ի՞նչ տեղի ունեցած Սերժ Սարգսյանի ելույթով և ինչ է տեղի ունենալու հետո։  Հնչում են միանշանակ գնահատականներ, որ Սարգսյանը պատերազմ հայտարարեց ԲՀԿ-ին ու անձամբ Ծառուկյանին։ Եվ առաջիկա օրերին, թերևս, կերևա, թե հակահարված տալու ինչպիսի ռեսուրս, դուխ և հնարավորություն ունեն ԲՀԿ-ն և նրա նախագահը։ 


Սոցցանցերում հնչում են ամենատարբեր կանխատեսումներ՝  սկսած նրանից, որ Ծառուկյանն առաջիկա օրերին կլքի  Հայաստանը, շարունակած նրանով, որ  առաջիկա օրերին իշխանափոխություն կանի,  վերջացրած նրանով, որ կձերբակալվի։  Կա նաև 4-րդ տարբերակը, որ կհարմարվի նոր իրողություններին և յոլա կգնա։  Ու չնայած դժվար չէ կռահել, թե այս սցենարներից  որ մեկը իրականություն կդառնա, ձեռնպահ ենք մնում մեր կռահումները հրապարակելուց։

...Համենայնդեպս, Սերժ Սարգսյանի երեկվա պահվածքը չափազանց ինքնավստահ էր,  ոմանք դա կապում են այն փաստի հետ, որ Սարգսյանը ոչ թե նոր պետք է իրավապահներին հանձնարարություն տա  Ծառուկյանի մասով, այլ վաղուց տվել է և ունի կոնկրետ  արդյունքներ, ինչպես նաև գործողությունների կոնկրետ պլան»:

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more