Արդեն տեղեկացրել ենք, որ դերասան Լևոն Հարությունյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Գյումրիում սպասվող ընտրություններին․ «Զարմանում եմ մի բանի վրա՝ ո՞նց կարող է Գյումրիում ՔՊ-ն հաղթի։ ՔՊ ասելիս ձեռքերս թուլանում են, ՔՊ ասելիս ուղեղս մթագնում է, ու եթե ՔՊ-ն Գյումրիում գա իշխանության, բոլորիս ուղեղն է մթագնելու, որովհետև այս մարդիկ 7 տարի շարունակ ոչ մի բան չեն արել Գյումրիի համար՝ չնայած նախկիններն էլ չեն արել»,- նշել է նա։ Անդրադառնալով ՔՊ-ի թեկնածու Սարիկ Միասյանին՝ ասել է․ «Սարի՛կ, դու թասիբով գյումրեցի էիր, քաղաքի համար ահագին բան էիր արել, Գյումրին քեզ սիրում էր, լո՞ւրջ, դու 30 արծաթով ծախվեցի՞ր, էդ 30 արծաթը քո համար էդքան թա՞նկ էր»։ |
Դիտեք նաև՝