▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարուխանյանի զարմիկն ինքնավնասման փորձ է կատարել

«Հրապարակ»-ը գրում է․ «Գյումրեցի իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զարմիկը՝ քրոջ որդին, երկու օր առաջ ինքնավնասման փորձ է արել։ Դեպքը տեղի է ունեցել Ավանի հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ գտնվելիս է եղել տղան։ Գյումրեցիները պատմում են, որ 16-ամյա տղան թմրանյութերի նկատմամբ «հետաքրքրության» պատճառով է հայտնվել այդ կենտրոնում։ Ասում են նաև, որ դեպքից հետո պատգամավոր քեռին գնացել, բերել է տուն, սակայն Հոգեկան առողջության կենտրոնից դիմել են ոստիկանություն և տղային նորից կենտրոն են վերադարձրել, որտեղ այս պահին ստացիոնար բուժում է ստանում։
Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ տղայի ինքնավնասման դեպքով վարույթ է նախաձեռնվել։ «Անձը հոգեկան առողջության կենտրոնում է գրանցված։ Նյութերը ստացվել են մեզ մոտ, նախաձեռնվել է քրեական վարույթ, այլ մանրամասներ չկան»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։ Երկու օր է՝ մենք փորձում ենք պարզաբանում ստանալ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանից, սակայն նա համառորեն չի պատասխանում մեր զանգերին»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more