▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարքայինը 93 կրակոցով սպանել է համածառայակցին՝ դիրքում քնելու համար ստացած «խլեշի» համար

1in.am-ը գրում է.

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է նախկին զինծառայող Արմեն Սարգսյանի գործի դատական քննությունը:

20-ամյա Արմենը մեղադրվում էր համածառայակցին դիտավորությամբ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող Արմեն Սարգսյանը, լինելով ջոկի գնդացրորդ, կոչումով՝ շարքային, 2014 թվականի հուլիսի 18-ին, առավոտյան ժամը 6-ից 8-ը որպես դիտորդ ծառայության է նշանակված եղել դիտակետում:

Ժամը 6-ն անց 30-ի սահմաններում Արմեն Սարգսյանը դիտակետում քնել է ու այդ պատճառով, ըստ մեղադրանքի, վիճել է նույն հերթափոխի դիտորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Ա.-ի հետ:

Վիճաբանության ընթացքում Արմեն Սարգսյանը, համաձայն առաջադրված մեղադրանքի, «իրեն հայհոյելու համար վրեժ լուծելու շարժառիթով սպանություն կատարելու դիտավորությամբ իրեն ամրակցված գնդացիրից կրակահերթ է արձակել Գևորգ Ա.-ի ուղղությամբ»: Ստացած բազմաթիվ վնասվածքներից Գևորգը մահացել է:

Նախաքննության ընթացքում ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հանցավոր արարքը կատարելու պահին Արմեն Սարգսյանը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Արմենը չի տառապել ու չի տառապում հոգեկան հիվանդությամբ, նա ճանաչվել է մեղսունակ: Հանցավոր արարքի կատարման պահին նա չի գտնվել հոգեկան խանգարման վիճակում:

Դատական քննության ժամանակ ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդել է նշանակել կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն՝ նշելով, թե նախաքննության ընթացքում կատարված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը «հիմնավորված չէ, կասկած է հարուցում»: Փորձագետը եզրակացրել է, որ հանցավոր արարքի կատարման պահին փորձաքննվողի գիտակցությունը չի ենթարկվել որևէ խանգարման: Նա գիտակցել է, թե ինչ է կատարում: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more