Թարմացում․ Սաշիկ Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայր) կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
«Մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով, բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ա. Սարգսյանին հայտնաբերելու և ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քննարկվելու է դատարանի կողմից»,– Asekose.am –ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։
***
|
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի նկատմամբ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Ա․ Սարգսյանի կալանավորելու վերաբերյալ։ Դիտեք նաև՝ |


