▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շատ էժան էր FlyOne-ի տոմսը. միակ մինուսը՝ ինքնաթիռը չթռավ»

ArmComedy հումորային հաղորդման համահեղինակ Սերգեյ Սարգսյանի գրառումը.

«Մի երկու օր առաջ մարդ էինք ճանապարհում FLYONE-ի տոմսով։ Պետք ա գնար X երկիր, հետո պերեսադկա աներ դեպի Y երկիր ու հետո էլի մի քանի պերեսադկա աներ։ Թռիչքից մի քանի ժամ առաջ FlyOne-ը չեղարկեց թռիչքը ու արդյունքում ամբողջ շղթան հառամեց։ Այսինքն՝ էլ չէր կարողանա թռներ X երկիր ու նստեր Y երկիր գնացող ինքնաթիռը։
Բնականաբար զրո հնարավորություն կար կապվել ավիաընկերության հետ, դրա համար գնացինք Զվարթնոց։ Շատ քիչ վստահություն ներշնչող FlyOne-ի աշխատակիցը բացատրեց՝ դե հմի էդ ա։ Ու ասեց մի 60 օրվա մեջ կվերադարձնեն գումարը։
Իմ կարծիքը՝ ամբողջ թռիչքը մտածված էր զուտ, որ իրանք 60 օր ուղևորների գումարը պահեն իրենց հաշվին։ Իրականություն չգիտեմ։
Բայց չեմ ուզում միայն բացասականը ասեմ։ Դրականից՝ շատ էժան էր FlyOne-ի տոմսը։ Միակ մինուսը՝ ինքնաթիռը չթռավ։
Համարեք սա սոցհոլովակ ընդհանուր իրազեկման համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more