▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ եմ խանդում, իսկական տղամարդ է…Ով՞ է Սոնա Շահգելդյանի երկրորդ ամուսինը. Բացառիկ խոստովանություն

HerMine Dialog հաղորդման նոր թողարկմանը հյուրընկալվել էին երգչուհի Սոնա Շահգելդյանն ու որդին՝ Արթուրը։ Հարցազրույցի ընթացքում Սոնան անկեղծորեն առաջին անգամ պատմել է իր երկրորդ ամուսնության և կողակցի սիրո մասին։

«Արթուրս տեղյակ է, և ես Արթուրիցս ոչինչ չունեմ թաքցնելու։ Փորձել եմ միշտ փակ պահել այս թեման, չխոսել, քանի որ անձնական է։ Իմ կողակիցն էլ չի սիրում սոցցանցեր։ Իր գործով, իր սիրելով, իր հարգանքով, իր տեսակով ապացուցում է ամեն բան։ Ես ուրախ եմ շատ, Աստծո կամքով է էդպես ստացվել, ես ինչ-որ բան չեմ պլանավորել։ Շփվում եմ, ունեմ սիրող մարդ, սիրող անձնավորություն… Սերն իսկապես հիասքանչ բան է։

Արթուրս բնականաբար տեղյակ է, շատ սիրում է, ինքը պակասը ընդհանրապես չի զգում, լրացվում է։ Քանի տարի է իրար հետ շփվում ենք ու ապրում ենք միասին։ Կարծում եմ, որ հետագան ապագան ցույց կտա, ես ոչինչ չեմ կարող կանխատեսել։ Մենք մեկս մյուսին լրացնում ենք, համ շատ նման ենք իրար, համ տարբեր, լրացնում ենք իրար։ Ես խանդոտ մարդ եմ, իմ մեջ դա կա, շատ խանդոտ մարդ եմ տեսակով, ինքն էլ է խանդոտ, բայց հազվադեպ է ցույց տալիս։ Իսկական տղամարդ է, սիրում է իմ տեսակը։ Աստծո կամքով մենք իրար հետ ենք, թե հետագան ինչ կլինի՝ չեմ կարող ասել…», նշել է երգչուհին։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more