▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևան քաղաքում սպանել են տավուշցի 20-ամյա երիտասարդի

Թարմացում․ԱրմԼուրը գրում է, որ կայքի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Սևանում դանակի հարվածներից մահացած 20-ամյա Արամ Խաչատրյանը ՊՆ պայմանագրային զինծառայող էր, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ փետրվարի 21-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի կենտրոնական հրապարակից։ Մինչ դեպքի հանգամանքները պարզելը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

***

Թարմացում․ Սևանում այսօր սպանված Արամ Խաչատրյանը Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքի բնակիչ էր, պայմանագրային զինծառայող։

«Նյուզ»-ի տեղեկություններով, Արամը 6 ամիս ծառայելուց հետո դիմել էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրին և արդեն 3 ամիս է՝ անցել էր ծառայության իր բնակավայրի մոտ գտնվող զորամասում։ Նա երկու օր առաջ իջել էր հերթափոխից։

Թե ինչն է եղել սպանության պատճառը, հայտնի չէ։ Համագյուղացիները չգիտեն նաև, թե ինչու էր Արամը Բերդից հասել Սևան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սևանի կենտրոնական հրապարակում սպանել են 20–ամյա երիտասարդի։

***

Այսօր՝ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Պարզվել է, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի կենտրոնական հրապարակից ու մինչ պարզում էին դեպքի հանգամանքները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Պարզվել են դեպքի հանգամանքները, և կասկածյալներից 2-ին հայտնաբերել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածին զանգահարել և կանչել են Սևան, ով եկել է արդեն հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։ Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չեն հայտնում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more