▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեդա Ազնավուր. «Մենք` Ազնավուրներս, երբեք որևէ այլ կրոն չենք ընդունի»

Շարլ Ազնավուրի դուստրը` Սեդա Ազնավուրը «Ֆեյսբուք»-ի իր էջում  մեկնաբանել է իր և իր քրոջ` Կատիի կողմից իսլամ ընդունելու մասին լուրերը. այս մասին գրում է նյուզ.am-ը` հղում անելով «Nouvelles d'Arménie»-ին:

«Ցանկանում եմ «Facebook»-ի բոլոր ընկերներին ասել,  որ մենք` Ազնավուրներս հայկական ծագում ունենք, ծնվել ենք որպես քրիստոնյաներ, իսկ ավելի ճիշտ` գրիգորյանականներ: Չմոռանաք, որ Հայաստանը ճանչված է քրիստոնեական առաջին երկրներից, եւ մեր նախնիները զոհվել են հանուն այդ կրոնի, եւ մենք հպարտ ենք, որ  որ մասն են մի ժողովրդի, որը մինչ օրս պայաքարում է իր արմատների անձեռնմխելիության համար: Ուստի պետք  չէ հավատալ նրան, ինչ կարդում եք թերթերում, եւ մենք` Ազնավուրներս, երբեք որեւէ այլ կրոն չենք ընդունի, բացի մերից, իհարկե, հարգելով մյուսների կրոնը: Ինչո՞ւ մենք պետք է հրաժարվենք մեր ժառանգությունց: Դա անիմաստ է: Երբ ես մտածում եմ այն մասին, որ այնպիսի մարդը, ինչպիսին հայրս է, գրել է «Ավե Մարիան», ապա դա արդեն ինքնին ասում է ամեն ինչի մասին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Կատի Ազնավուրը, ամուսնանալով մարոկացու հետ, իսլամ է ընդունել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more