▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեքս՝ անհրաժեշտ արդյունքի դիմաց

Ֆուտբոլի լիբանանցի երեք մրցավարներ խոստովանել են, որ Սինգապուրում կայացած խաղի անհրաժեշտ արդյունքը ապահովելու համար օգտվել են մարմնավաճառների ծառայությունից:

Սինգապուրի դատարանը եռամսյա բանտարկության է դատապարտել եզրային մրցավարներ՝ 33-ամյա Ալի Էյդին և 37-ամյա Աբդալու Տալեբին: Իսկ 34-ամյա գլխավոր մրցավար Ալի Սաբահին դատավճիռը, որը դատարանի պահանջով կարող է ավելի խիստ լինել, կհրապարակվի վաղը: Ընդ որում, Էյդը և Տալեբը առաջիկայում ազատ կարձակվեն բանտում օրինակելի վարք դրսևորելու համար: Բացի այդ, մինչ դատավճռի հրապարակումը նրանց ազատազրկման ժամկետը լրացել է: Այս եռյակը ձերբակալվել էր, երբ հայտնի էր դարձել, որ մարմնավաճառների հետ անմոռանալի երեկոյի դիմաց համաձայնել էին ապահովել Ասիայի կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության հանդիպումներից մեկի պահանջվող արդյունքը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, խոսքը այս տարվա ապրիլի 3-ին տեղի ունեցած Սինգապուրի «Տամպինս Ռովերս» և Հնդկաստանի «Իստ Բենգալ» ակումբների հանդիպման մասին է:

Աղբյուրը`  «Փաստինֆո»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more