▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սեքյուրեթի դրիմ»-ը որոշ արտոնյալների «լավություն» է անում. «Ժողովուրդ»

Այն, որ մեր երկրում օրեցօր սնկի պես աճող արագաչափերը համարվում են եկամտաբեր բիզնես, վաղուց հայտնի ճշմարտություն է: Լուրեր են պտտվում, թե արագաչափերի, ինչպես նախկինում երթուղային տաքսիների գծերի բիզնեսը սկսել են բաշխվել տեղական քրեական հեղինակությունների, պատգամավորների եւ որոշ պաշտոնյաների միջեւ: Ըստ այդմ՝ ՀՀ մարզերից մեկում տեղադրված մի քանի արագաչափից գանձված եկամուտը բաժին է հասնում այդ մարզի պատգամավորին կամ բարձրաստիճան պաշտոնյային: Ասել է թե՝ վարորդների գրպանի հաշվին հարստացող «Սեքյուրեթի դրիմ»-ը «լավություն» է անում որոշ արտոնյալների:  Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել շրջանառվող լուրերի հավաստիությունը. հնարավո՞ր է կոնկրետ արագաչափը սպասարկի քրեական կամ քաղաքական հեղինակության: Հարցին ի պատասխան՝ «Սեքյուրեթի դրիմ»-ի տնօրեն Ալիկ Զաքարյանն ասաց. «Դա հերթական սուտն է: Նման բան չի կարող լինել: Այդ ամբողջը ոստիկանության սեփականությունն է եւ բոլոր տուգանքները վճարվում են պետբյուջե: Այդ խոսակցությունները հիվանդ մարդու երեւակայությունն է»:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more