Փոփի լեգենդար թագուհի Շերը պատրաստվում է թողարկել երկու մասից բաղկացած հուշեր։
«Ավելի քան յոթանասուն տարի իր կանոններով ապրելու համար պայքարելուց հետո Շերը վերջապես բացահայտում է իր իրական պատմությունը ինտիմ մանրամասներով», - նշված է HarperCollins հրատարակչության նկարագրության մեջ:
Առաջին գիրքը՝ 480 էջ, վաճառքում կհայտնվի 2024 թվականի նոյեմբերի 19-ին, իսկ երկրորդը՝ 2025 թվականին։
Cher: A Memoir, Part First-ում երգչուհին կանդրադառնա իր մանկությանն ու Սոնի Բոնոյի հետ ամուսնությանը` մանրամասնելով «չափազանց բարդ հարաբերությունները, որոնք նրանց դարձրեցին աշխարհահռչակ, բայց ի վերջո բաժանեցին»:
Հուշերն ընդգծում են Շերի «ֆիրմային ազնվությունը և հումորի զգացումը» և պատմում, թե ինչպես է նա դարձել «նորարար գերաստղ», որը յոթ տասնամյակ շարունակ գլխավորում էր Billboard-ի չարթերը:
«Այս կյանքը չափազանց մեծ է մեկ գրքի համար», - նշում են հրատարակչությունում:
Շերն առաջին անգամ հայտարարեց 2017 թվականին, որ աշխատում է հուշերի վրա, բայց անցյալ տարի «Երեկոյան շոու Ջիմի Ֆելոնի հետ» ծրագրի ժամանակ ասաց, որ «վախեցել է» և հետաձգել այն:
«Էմմիի», «Գրեմմիի» և «Օսկար»-ի դափնեկիրը խոստովանել է, որ գիրքը ծավալուն կլինի։ «Ես շատ երկար եմ ապրել և շատ բան եմ արել, ուստի կարում եմ՝ այն պետք է հանրագիտարան լինի», - կատակել է նա:
Աղբյուրն՝ այստեղ