▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգոն շարունակում է զվարճացնել. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Գյուղնախարար Սերգո Կարապետյանը շարունակում է զվարճացնել մեզ. նախօրեին մասնակցելով Կասյան փողոցում գյուղատնտեսական շուկայի բացման արարողությանը, մի վաճառողուհուց հետաքրքրվել է, թե ինչ արժե «կաբաչկան»: Երբ վաճառողուհին պատասխանել է՝ 80 դրամ, Սերգո Կարապետյանը զայրացած նախատել է կնոջը, թե «էդքան էժա՞ն… կրա՞կն ես ընկել ձեռը, գոնե 100 դրամ ծախի»:

Մինչդեռ դդմիկն այլ տեղերում այս օրերին ավելի էժան է: Գյուղացու մասին մտահոգվելու յուրօրինակ ձեւ է գտել գյուղնախարարը, ով շուկայի գներից, փաստորեն, անտեղյակ է»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more