▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը ցանկանում է ազգային համաձայնության կառավարությո՞ւն ստեղծել. «Ժողովուրդ»

Թեեւ տարաբնույթ սարքովի ակցիաների միջոցով գործող իշխանությունը փորձում է «գոլորշի բաց թողնել», այնուամենայնիվ, երկրում առկա լարվածությունը չի թուլանում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. ««Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ վերջին օրերին Սերժ Սարգսյանն իր մտերմիկ շրջապատի հետ քննարկել է գոնե այս անգամ ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու գաղափարի իրականացման հնարավորությունը: Ըստ այդմ, քննարկվում է երկու տարբերակ. առաջինը՝ պաշտոնապես կուսակցություններին հրավեր ուղարկելու, իսկ մյուսը՝ կոնկրետ անձերի իշխանության ներսում պաշտոններ «շնորհելու» մասին:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այժմ քննարկվում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանին եւս որեւէ պաշտոն առաջարկելու հարցը: «Ինձ որեւէ առաջարկ չի եղել, ու ես կարծում եմ, որ բացառվում է, որովհետեւ ես բավական ակտիվ մասնակցություն եմ ունեցել մարտի 1-ի բացահայտմանը: Այդպիսի տեսակետներ ունեցող մարդուն նման առաջարկ կանե՞ն»,-տարակուսեց մարտի 1-ի նախկին Փաստահավաք խմբի անդամ Քոչարյանը»,- գրում է «Ժողովուրդը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more