▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը դժգոհ է ՀՀԿ խմբակցությունից. «Իրատես de facto»

 

«Իրատես de facto» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի օրենսդիր մարմնում իրավիճակը ջրի երես հանեց խորհրդարանական մեծամասնության տխուր պատկերը: Փոքրաթիվ ընդդիմությանը, կարելի է ասել, հաջողվեց հաղթել մեծամասնությանը, քանի որ, ըստ էության, տապալվեցին ԱԺ-ի աշխատանքները:

Հերիք չէ, ընդդիմությունն ու «այլընտրանքային» ԲՀԿ-ն մատների վրա խաղացրին խորհրդարանական մեծամասնությանը, նաեւ սեփական կուսակիցները թիկունքից հարվածեցին ԱԺ խոսնակին: Միայն կոճակ սեղմելու համար խորհրդարան «աշխատանքի» եկած պատգամավորները քսան րոպե չէին կարող նստել իրենց տեղում, կամ էլ շատ կարեւոր գործերով բացակայում էին: Այստեղ մի կարեւոր դրվագ. պատգամավորներին «բերման ենթարկելու» գործը խմբակցության ղեկավարի պարտականությունների ոլորտում է, իսկ ՀՀԿ «բազմաչարչար» Գալուստ Գրիգորիչը, մեղմ ասած, բավականին «ծերացել» է այս գործի համար: Ոչ միայն չի հաջողվում սեփական թիմակիցների ներկայությունն ապահովել ԱԺ-ում (ի դեպ, նույն վիճակն է արդեն որերորդ անգամ), այլեւ խմբակցության ներկայացուցիչները չգիտեն իրենց անելիքը: ՀՀԿ խմբակցությունում կարգապահական ամենաթողություն է: Հարց է առաջանում՝ բա դուք ինչի՞ համար եք այդտեղ: Ո՛չ օրենք եք մշակում, ո՛չ ելույթ ունենում, ո՛չ քննարկումների մասնակցում։

Մեր տեղեկություններով, այս իրավիճակի մասին ամենայն մանրամասնություններով տեղեկացվել է Սերժ Սարգսյանը: Երեկվա իրադարձություններն էլ նրա «մանրադիտակի» տակ են եղել: Նույն աղբյուրի համաձայն, նախագահը բավականին լուրջ դժգոհություն ունի խորհրդարանում տեղի ունեցածի առնչությամբ, մասնավորապես նրան խիստ նյարդայնացրել է այն հանգամանքը, որ ընդդիմության ներկայացուցիչները ամբիոնից իր հասցեին ամենաթունդ քննադատություններն են հնչեցնում, իսկ ՀՀԿ-ում մի կենդանի շունչ չկա, որ արժանի պատասխան տա:

Այնպես որ, չպետք է բացառել, որ գալիք տարում Սերժ Սարգսյանը խորհրդարանի առնչությամբ կտրուկ որոշումներ կկայացնի` աչքի առաջ ունենալով այսօրվա քաոսային իրավիճակը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more