▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը համաներում անելու առաջարկությու՞ն է ուղարկելու Ազգային ժողով. «ՀԺ»

«Խորհրդարանի կուլիսներում քննարկվում է, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում անկախության 22– ամյակի առթիվ համաներում անելու առաջարկություն է ուղարկելու Ազգային ժողով։ Փաստաթուղթը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ։

 

Նույն շրջանակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանն իր առաջարկությունը Աժ կուղարկի թերևս հոկտեմբերի սկզբներին։ Նա նման առաջարկով վերջին անգամ հանդես Էր եկել 2009 թվականի հունիսի 16-ին։ Բավական ընդգրկուն այդ համաներման արդյունքում էլ այն ժամանակ ազատ արձակվեցին քաղբանտարկյւսլները։ Սպասվող համաներումը ևս, ըստ մեր աղբյուրների, բավական ընդգրկուն Է լինելու։ Այդ մասին առայժմ պաշտոնապես չի ասվում։ Փաստաթուղթը կհրապարակվի խորհրդարան ուղարկվելուց հետո, վերջին պահին միայն, երբ այն կդրվի քննարկման և քվեարկության, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2009-ին»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more