«Հրապարակը» գրում է. «Պարզվում է` Սերժ Սարգսյանն այս օրերին համայնքներով շրջելիս գրպանում ադամանդե մատանի է պահում, որ նորապսակների հանդիպելիս անհարմար վիճակի մեջ չհայտնվի ու դատարկ ձեռքով շնորհավորի: Նախօրեին Նորք-Մարաշի եկեղեցում պսակադրության արարողության ժամանակ անակնկալ ներս է մտել նախագահական պատվիրակությունը: Սերժ Ազատիչը մոտեցել է նորապսակներին, շնորհավորել, ապա ադամանդե քարով թանկարժեք մատանի է նվիրել: Ականատեսներն ասում են` հարսանքավորները, նորապսակներին թողած, շտապել են մոտիկից տեսնել նախագահի բերած նվերը»:
Սերժ Սարգսյանը մատանի է նվիրել նորապսակներին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet