▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը, թերեւս, կգնա մինչեւ վերջ. «ՀԺ»

«Քաղաքական դաշտում ձեւավորվում են սպասումներ, որ Սերժ Սարգսյանը փետրվար-մարտին կհայտարարի սահմանադրական փոփոխությունների գաղափարից հրաժարվելու մասին: Շատերը մտածխում են, թե սա Սարգսյանի համար  ներքաղաքական իրավիճակը հանդարտեցնելու միջոց է, որն արժանապատիվ նահանջի հնարավորություն կտա նաեւ եռյակին: Որ սահմանադրական փոփոխությունների խաղաքքարտը Սերժ Սարգսյանն օգտագործելու է իր ներքաղաքական հաշվարկների համար, ակնհայտ է: Բայց տվյալ իրավիճակում նրան կարծես թե ձեռնտու է սահմանադրական փոփոխությունների պրոցեսը շարունակելը, քան թե կասեցնելը: Ի վերջո, եկեք պատկերացնենք, որ նա հրաժարվում է սահմանադրական փոփոխությունների գաղափարից: Բա ի՞նչ է անելու սրա փոխարեն:

Սա կարեւոր հարց է, որովհետեւ քաղաքական իրավիճակը իր վերահսկողության տակ պահելու համար նա պետք է դառնա քաղաքական օրակարգի թելադրող: Առանց սահմանադրական փոփոխությունների նա ի՞նչ օրակարգ է առաջարկելու ներքաղաքական կյանքի համար: Փաստացի առաջարկելու ոչինչ  չունի. Սա նշանակում է, որ այդ դատարկ տեղը կլրացնեն ուրիշները՝ իրենց զանազան օրակարգերով, եւ իրավիճակը դուրս կգա իր վերահսկողությունից: Իսկ սահմանադրական փոփոխությունների պրոցեսը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս մի քայլ առաջ լինել ընդդիմախոսներից եւ նրանցից շատերին դնել անհարմար իրավիճակի մեջ: Խնդիրն այն է, որ եռյակի ուժերից երկուսը մշտապես խորհրդարանական կառավարման անցնելու կողմնակից են եղել: Խոսքը «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի մասին է: Թե առաջինը, եւ թե երկրորդը իրենց նախընտրական ծրագրերում կետ են ունեցել՝ սահմանադրական փոփոխություններով  կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու մասին: Եւ հիմա՝ սահմանադրական բարեփոխումների՝ Սերժ Սարգսյանի առաջարկը մերժելուց հետո,  նրանք պետք է շատ լուրջ հիմնավորումներ ունենան, թե այդ ինչո՞ւ ընդամենը երկու տարի առաջ այդ բարեփոխումները համարում էին փրկության ուղի, իսկ հիմա կործանման ուղի են հռչակում:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս նաեւ որոշակիորեն բարելավել իր վիճակը խորհրդարանում: Ի վերջո,  ՀՅ Դաշնակցությունը փոփոխությունների միանշանակ կողմնակից է, եւ այս ֆոնին ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը խորհրդարանական կայունության ավելի մեծ երաշխիքներ կտա Սերժ Սարգսյանին»։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more