▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի ցուցումով է լրատվական դաշտը «ֆռռացնում» Քոչարյանի թեման. «ՉԻ»

Եվ այսպես. տարիներ շարունակ Բաղրամյան 26-ի կոորդինացիայի տակ աշխատող լրատվամիջոցները, որոնք ժամանակ առ ժամանակ ընդդիմադիր ֆոն էին տալիս իրենց լրահոսին, բայց միաժամանակ շարունակում էին ֆինանսավորվել նախագահականից, վերջապես պետք եկան որպես ինֆորմացիոն գործիքներ։ Մի քանի օր է արդեն նրանք լեղապատառ քարոզում են, թե հասեք-փրկեք՝ Քոչարյանն ուզում է հետ գալ։

Ուշադրություն դարձրեք. Քոչարյանն ընդամենը հանդգնել է հրապարակային քննադատել վարչապետ Տիգրան Սարգսյանին, նա չի ակնարկել վերադարձի մասին։ Բայց արդեն խուճապ է ՀՀԿ-ականների շարքերում, կրկնում ենք, ոչ թե հասարակության մեջ, այլ հենց ՀՀԿ-ի շարքերում։ Տարօրինակ զուգադիպությամբ այս ամենը դարձյալ տեղի է ունենում այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը արձակուրդում է։

Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ հենց նրա ցուցումով է լրատվական դաշտը «ֆռռացնում» Քոչարյանի թեման՝ քաղաքական «բանավեճը» գերակա պահելով այս պահին շատ ավելի կարեւոր նշանակություն ունեցող սոցիալական կոնտենտի համեմատությամբ։ Այո կուտը ուտում են նաեւ ՀԿ սեկտորի առանձին ներկայացուցիչներ, քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ, որոնք այս օրերին ակամայից գործիք են դարձել Սերժ Սարգսյանի ձեռքին։ Փաստորեն ստացվում է, որ Սերժ Սարգսյանը բոլորին ուղղորդել է ինֆորմացիոն հրապարակ, իսկ ինքը հանգստանում է արտերկրում՝ իր համար նոր խաղատներ բացահայտելով։

Մինչդեռ շատերին այս իրավիճակում հետաքրքրում է ոչ թե Քոչարյանի վարքը կամ էլ Տիգրան Սարգսյանի կարծիքը, այլ հենց Սերժ Սարգսյանի վերաբերմունքն այս ամենին։

Քոչարյանի քննադատության «առարկան», այո, Տիգրան Սարգսյանն է, բայց բովանդակության «առարկան» Սերժ Սարգսյանն է, որովհետեւ հենց նա է վարչապետ նշանակում, եւ նա է քաղաքական պատասխանատվություն կրում վարչապետի իրականացրած տնտեսական ծրագրի համար:

Հեղինակ`Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more