▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի ուշագրավ հրամանագիրը. «ՀԺ»

«Սերժ Սարգսյանը երեկ բավական ուշագրավ մի հրամանագիր է ստորագրել։ Ըստ այդմ՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետը երկարաձգվել է ավելի քան երկու ամսով՝ մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը։

Փոփոխությունների հայեցակարգը, Սերժ Սարգսյանի դեռեւս 2013 թ. սեպտեմբերի 4-ին ստորագրված հրամանագրի համաձայն, պետք է ներկայացվեր մինչեւ այս տարվա ապրիլի 20-ը։ Դրա նախագիծը նախագահական նստավայրում ՍԴ նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց ապրիլի 10-ին՝ քաղաքական ուժերի հետ նոր վարչապետի եւ կառավարության ձեւավորման շուրջ կոնսուլտացիաները սկսելուց ժամեր առաջ, ինչը քաղաքական շրջանակներում համարեցին ոչ պատահական։ Երեկ, երբ մեր թղթակիցը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարցրել է, թե ինչով է պայմանավորված սույն հետաձգումը, Հարությունյանը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ հանրային քննարկումներ անցկացնելու նպատակով։ Հանրային քննարկումները կարող են շատ լուրջ շտկումներ մտցնել հայեցակարգում»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more