▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի պահվածքն անհասկանալի է.«Ժողովուրդ»

Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հերթական դիվերսիոն գործողությունն են ձեռնարկել, այս անգամ արդեն ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ: Դիվերսանտներին հետ  շպրտելու ընթացքում զոհվել են ՀՀ զինված ուժերի լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը, կորուստներ տալով, նահանջել է: Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ հայ-ադրբեջանական գծում լարվածությունը չի թուլանում, եւ արդեն երրորդ օրն է՝ անընդմեջ սահմանից զինծառայողի մահվան լուր է ստացվում: Նման պայմաններում, մեղմ ասած, անհասկանալի է Սերժ Սարգսյանի պահվածքը: Եթե չլինեն այս կամ այն դեսպանի կամ գործարարի հետ նրա հանդիպման մասին հաղորդագրությունները, ապա կարելի է կարծել, որ նա Հայաստանում չէ եւ հեռավոր տաք երկրներից մեկում՝ մի խորը քարանձավում թաքնվել է:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more