▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը ընդհանուր հայտարարի չեն եկել. «Հրապարակ»

«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ անցած շաբաթ օրը նախագահականում իսկապես տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը: Սակայն «կողմերը» պայմանավորվածության չեն հանգել, քանզի Ծառուկյանի դարդն ու ցավը եղել են ոչ այնքան ոչ իշխանականների 12 կետանոց դավթարն ու եռյակի սրտին ծանարացած ազգի վիճակը, որքան սահմանադրական բարեփոխումների ճակատագիրը: Հայտնի է, որ Ծառուկյանը եւս սկսել է ամբիցիաներ դրսեւորել եւ որոշակի սպասումներ ունի նախագահ ձեռնադրվելու առնչությամբ, մանավանդ, որ նույն աղբյուրների փոխանցմամբ, մինչ Հովիկ Աբրահամյանի նշանակումը, նա դեմ չի եղել դառնալ վարչապետ, Սերժ Սարգսյանը չի համաձայնել: Շաբաթ օրվա հանդիպման ժամանակ կողմերը հանրագումարի չեն եկել. Սերժ Սարգսյանը միանշանակ պնդել է՝ սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն, պայմանավորվել են հանդիպել 10 օր հետո, նոյեմբերի կեսին՝ եւս մեկ անգամ հարցը քննարկելու: Սակայն Գագիկ Ծառուկյանը, չսպասելով այդ հանդիպմանը, հայտարարել է, որ սկսում է մարզերում միասնական շտաբերի ձեւավորումը: Ըստ լավատեղյակների՝ առաջ ընկնելու խորհուրդը տվել են նրա քաղաքական «հայրերը»՝ հորդորելով փաստի առաջ կանգնեցնել Ռուսաստանից վերադարձող Սերժ Սարգսյանին»:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more