▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը քննարկել են ՀՀ նախագահի թեկնածուի հարցը․ «ՀԺ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ 2018 թվականին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթն ընդգծում է, որ Սարգսյանը Քոչարյանին տեղյակ է պահել, թե Սեյրան Օհանյանը, մեծ հավանականությամբ, կդառնա 2018 թվականի նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն՝ անկախ նրանից Սահմանադրությունը փոփոխությունների կենթարկվի՞ թե ոչ:

Քոչարյանն ասել է, որ Օհանյանը իր համար կարող է ընդունելի թեկնածու լինել, բայց որևէ հավաստիացում չի տվել, թե սեփական թեկնածությունը չի առաջադրի 2018-ի ընտրություններում:

«Բանն այն է, որ եթե ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պաշտպանեն Քոչարյանին, վերջինս կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Իսկ եթե ԲՀԿ–ն որոշի նախագահական ընտրություններին մասնակցել այլ թեկնածուով՝ ներառյալ Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանը կպաշտպանի Սեյրան Օհանյանի թեկնածությունը», ֊ նշում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more