▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը՝ ԵԿՄ նախագա՞հ. «Ժամանակ»

«Ժամանակի» տեղեկություններով՝ իշխանությունները մտադիր են Երկրապահ կամավորական միությունը հանձնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, այսինքն՝ նրան նշանակել ԵԿՄ նախագահ: Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մեր տեղեկություններով՝ ամռանը Գերմանիայում վիրահատված, բայց Հայաստան վերադառնալուց հետո կրկին հիվանդանոց տեղափոխված ԵԿՄ  նախագահ Մանվել Գրիգորյանը օրերս հանդիպել է ԵԿՄ պատասխանատուների հետ եւ տեղեկացրել, որ առողջական խնդիրների պատճառով միգուցե հրաժարվի նախագահությունից: Մեր տեղեկություններով՝ այժմ իշխանությունները որոշել են ավելի քան 25000 անդամ ունեցող կառույցն ամբողջությամբ իրենց ազդեցության տակ պահելու համար նախագահ նշանակել Ս. Օհանյանին:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more