▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիբիլը ներկայացրել է «Միայն դուն» երգի տեսահոլովակը

 Ստամբուլի հայ երգչուհի Սիբիլը  ներկայացրել է  արևմտահայերենով  գրված «Միայն դուն» երգի տեսահոլովակը: Սա երգչուհու թվով յոթերորդ տեսահոլովակն է, ով ՝ թուրքական համայնքի ներկայացուցիչ լինելով հանդերձ, կատարում է միայն հայերեն լեզվով, մինչդեռ կարող էր շատ հայտնի դառնալ, եթե երգեր թուրքերենով:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Սիբիլը չունի երաժշտական կրթություն, նա ֆինանսիստ է և երկար ժամանակ աշխատել է բանկում: Երաժշտությունով զբաղվելը երբեք չի եղել նրա համար նպատակ: Սիբիլի պրոդյուսերը բազմիցս առաջարկել է նրան թուրքերենով ձայնագրվել ՝ հաջողության հասնելու համար, սակայն նա հրաժարվել է. 

Սիբիլի պատմությունը յուրահատուկ հաղթանակի օրինակ է. հաղթանակ, որին հասել է ուժեղ ցանկության և երաժշտության հանդեպ սիրո շնորհիվ: 

Կարդացեք նաև՝ Անձնական կյանքիս դռները միշտ փակ եմ պահել, բայց կուզեմ, որ կողքինս հայ լինի... Սիբիլ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more