|
Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Սիլիկյան նոր խճուղի-Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Գրիգոր Ավետիսյանը, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 10 մետրից ավելի կամրջից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է բետոնե պատնեշի մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ավետիսյանը, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Գոհար Մուրադյանը և 15-ամյա Էրիկ Գ-ն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից Գ. Մուրադյանն ու Էրիկ Գ-ն, գիտակցության չգալով, մահացել են։ |
Սիլիկյան թաղամասում վթարի հետևանքով մայրն ու որդին մահացել են
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


