Այսօր՝ ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 35-ամյա Սանթրոս Անդրիասյանը, վարելով «Hyundai Elantra» մակնիշի՝ 33 VO 132 համարանիշի ավտոմեքենան, Կիևյան փողոցից դեպի Լենինգրադյան փողոց ընթանալիս՝ նոր կառուցվող ճանապարհի շինարարական հատվածում՝ Լենինգրադյան թիվ 6 շենքի դիմաց, բախվել է բարձիթողի մատնված և ճանապարհին փնթի ձևով թափված, շինարարության համար նախատեսված բետոնե արգելապատնեշներին:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը կարողացել է ճիշտ կողմնորոշվել և կառավարել ավտոմեքենան՝ հակառակ դեպքում, եթե նա խուճապի մատնվեր, ապա վթարը ողբերգական ավարտ էր ունենալու և ավտոմեքենան բարձրությունից ընկնելու էր ցած:
Վթարի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, և պարզվել է, որ ավտոմեքենան ապահովագրված է «Կասկո» տարբերակով:
Այս պահին ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Ներսիսյանը նյութեր է նախապատրաստում:
Շինարարների թերի աշխատանքի արդյունքում հնարավոր էր ավտովթարը ողբերգական ավարտ ունենար
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


