▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի մարզում 10-ամյա տղան բարձրացել էր տան տանիք և սպառնում էր իրեն ցած նետել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որ Գյումրի քաղաքում սեփական տներից մեկի տանիք է բարձրացել 10-ամյա երեխան և սպառնում է ցած նետվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահներին ու բժիշկներին, ապա նրանց միացած քաղաքացիներին ու տղայի ծնողներին հաջողվել է համոզել, որպեսզի երեխան չդիմի ծայրահեղ այդ քայլին և երեխան այս պահին շտապօգնության ավտոմեքենայի մեջ հոգեբանական օգնություն է ստանում բժիշկների կողմից։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ տեղեկություններ չենք հրապարակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more