▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի մարզում մեքենան ընկել է ջրամբարը. վարորդը մահացել է

Օգոստոսի 28-ին, ժամը 03.49-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Ա. Թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրամբարը. վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր 1969 թ. ծնված Ա. Բ.-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան. ներսում հայտնաբերել են վարորդի դին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more