▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոյի և Լևոնի քավորի որդու գերշքեղ հարսանիքը․ օրհնությունը տվել է կաթողիկոսը

Երևանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում տեղի է ունեցել գերշքեղ հարսանիք: Ամուսնացել է հայազգի ճանաչված գործարար Գենադի Ստեփանյանի որդին`Շագոր Ստեփանյանը: Շագորի ընտրյալը Մարիան է, ում գեղեցկությունը քննարկում է ողջ համացանցը:

Նախքան խնջույքը` զույգը Հայ առաքելական եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունն է ստացել: Դե իսկ պսակին հաջորդել է գերշքեղ երեկոն, որին ներկա են գտնվել Սամվել Կարապետյանն իր ընտանիքով ու մի շարք հայտնի գործարարներ:

Ի դեպ` Գենադի Ստեփանյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոնի և երգչուհի Սիրուշոյի հարսանիքի քավորն է, ովքեր ևս ներկա են գտնվել զույգի հարսանյաց արարողությանը:

Նշենք նաև, որ երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Արամեն, Արկադի Դումիկյանը, Ռազմիկ Ամյանը, Արսեն Շախունցը և ուրիշներ:

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more