▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիրողը սիրելու ա, չսիրողը՝ չի սիրելու»․ King Ռուզին՝ իր հասցեին քննադատությունների մասին

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին Երևանում կազմակերպված  միջոցառումներից մեկում երևում էր տիկտոկեր Ռուզաննա Բարսեղյանը, ով առավել հայտնի է, որպես King Ռուզի անունով: Նա նկարվում էր երեխաների, ինչպես նաև իրենց ծնողների հետ: Նա նաև տեսանյութ էր հրապարակել իր էջում, սակայն նրա ներկայությունը կազմակերպված միջոցառմանը բարձրացրեց մեծ բողոքի ալիք։

Շատերը քննադատեցին նրան՝ ասելով, որ պետք չէր երեխաների մոտ հանդես գալ նման հագուկապով։

ԱրմԼուր.am-ը զրուցել է տիկտոկերի հետ: Վերջինս ասել է, որ իրեն բացարձակ չի հետաքրքրում քննադատությունները և նա կարևորություն չի տալիս դրանց․ «Այդ տեսանյութով ցույց եմ տալիս, որ մարդիկ ինձ սիրում են, սիրելու են, կապ չունի իրենց քննադատությունները։ Սիրողը սիրելու ա, չսիրողը չի սիրելու. դա ինչ-որ բան իմ կյանքում չի փոխում, նույն ձև էլ իրենց անեծքները՝ գնալու ա կպնի հետ իրենց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more