▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրված դերասան Գնել Ուլիխանյանը առաջնորդվում է «դբա լավը» կարգախոսով

ASEKOSE.am–ի և  ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնի դերասան Գնել Ուլիխանյանը:

-Արդյո՞ք դերասան դառնալը մանկության երազանք է եղել:

Ոչ, ամենևին էլ մանկության երազանք չի եղել: Ես երազել եմ  ֆուտբոլիստ դառնալ:

-Դեր կամ ներկայացում, որը հեղափոխել է Ձեր մտքերը:

- Կուզենայի առանձնացնել իմ « Ջոն արքա» ներկայացումը, որում խաղացել եմ: Դա շատ կարևոր դեր խաղաց իմ կարիերայում:

Ես համաձայն չեմ, որ …

-  Համաձայն չեմ, որ Երևանը գրքի մայրաքաղաք է: Մենք այնքան էլ կարդացող չենք, որ  Երևանը գրքի մայրաքաղաք կոչենք: Ավելի շատ Երևանը ուրիշ բաների մայրաքաղաք է, օրինակ`  եկեղեցիների:

 Դիմացինի մեջ բնավորության ո՞ր գիծն եք գնահատում և ո՞րը տանել չեք կարողանում:

-   Գնահատում եմ անկեղծությունը և տանել չեմ կարողանում դավաճանությունը:

-   Ձեր բնավորության ո՞ր գիծը կնվիրեիք Ձեր թշնամուն:

 -   Շտապողականությունս: Երբեմն, շատ եմ շտապում, չեմ հասցնում մտածել:  Մի բան անում եմ, հետո մտածում, որ եթե դա անելուց առաջ մի քիչ երկար մտածեի, գուցե այդպես չանեի:

 -  Նա, ով կարողանում է ներել

-    … նաև կներվի:

-   Արարք, որից  հետո զղջացել եք:

 -  Կարծում եմ չկա նման արարք, փառք Աստծու, իմ կյանքում ամեն ինչ նորմալ է ընթացել:

 -  Եթե Ձեզ հնարավորություն տրվեր, այս պահին ու՞մից ներողություն կխնդրեիք:

 -  Երբ սխալվում եմ, ներողություն խնդրում եմ այդ պահին, ներողություն խնդրելու պարտք չունեմ հիմա:

 - Մարդիկ, առանց որոնց  Ձեր կյանքը չեք պատկերացնում:

 -Ընտանիքս, ընկերներս:

 -Խոսք կամ ասացվածք, որով առաջնորդվում եք:

 -Դեպի լավը նայել, քանի որ ես լոռեցի եմ` դբա լավը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more