▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ՝ Լոբոդայի երևանյան համերգի ժամանակ

Երեւանում կայացած համերգի ժամանակ ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան վռնդել է բեմից երկրպագուին, ով հրաժարվել է դատապարտել Ռուսաստանին։

Համապատասխան տեսանյութը RT-ն հրապարակել է Telegram-ի իր ալիքում։

«Ուզում եմ, որ ասեք` ես կողմ եմ, որ Ռուսաստանի կառավարությունը դադարեցնի Ուկրաինայի դեմ այս «սարսափելի, անողոք պատերազմը»», - դիմել է Լոբոդան աղջկան, սակայն վերջինս նշել է, որ եկել է երաժշտություն լսելու, այլ ոչ թե քաղաքականությունից խոսելու:

Ի պատասխան՝ Լոբոդան խնդրել է երկրպագուին անմիջապես հեռանալ բեմից։

«Առանց քաղաքականության։ Ուրեմն քեզ բաց եմ թողնում, այլևս չեմ ուզում քեզ հետ խոսել: Չեմ կարող։ Դուք եկել եք իմ համերգին, ինչը նշանակում է, որ պետք է աջակցեք իմ դիրքորոշմանը», -ասել է ուկրաինացի երգչուհին։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more