▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային բացահայտում` Ռոբերտ Քոչարյանը վերահսկել է հոկտեմբերի 27-ի դատավարությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ «Վիկիլիքս» -ի հանրայնացրած փաս­տաթղթերից մեկը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը, ով պատմում է Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ հոկտեմբերի 27-ի մասին:

Ամերիկյան գաղտնի նա­մակագրության հերթական նմուշը վե­րաբերում է ահաբեկիչների նկատմամբ դատարանի կայացրած վճռին: Փաս­տաթղթում ամփոփված են նաև տեղա­կան ընդդիմության գնահատական­ներն իշխանությունների անցկացրած ամբողջ դատական գործընթացի շուրջ: Դեսպանը հատուկ ընդգծում է, որ ընդ­դիմությունը մեղադրում Է իշխանու­թյուններին՝ հանձին նախագահի պաշ­տոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչսւրյանի, ոճրագործության բացահայտման ողջ ընթացքը սեփական վերահսկողու­թյան տակ պահելու համար:

Դեսպան Օրդուեյը, խոսելով 2003թ. դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիս­տի մասին, պատմում Է, որ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրա­կանացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց հայկական արդարադատու­թյան ամենածանր վճիռը: Ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման: Նրանք մե­ղավոր ճանաչվեցին 1999թ. հոկտեմբերի 27-ին իրականացրած ոճրագործության համար, որի արդյունքում սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ խոսնակ Կարեն Դեմիրճյանը և 6 այլ քա­ղաքական գործիչներ:

«Իրականացրած հանցագործության ղեկավարը Նաիրի Հունանյանն Էր, մյուս կարկառուն մաս­նակիցները՝ նրա եղբայր Կարենը, քեռին ու ևս 3 հոգի»-նշել Է դեսպանը:

Դատաքննության գործին անդրադառ­նալով՝ Օրդուեյն արձանագրում Է, որ հայ հանրության մեջ տարածված են դավադ­րության մասին տեսակետներ: Հակակշ­ռելով այս հանգամանքը՝ դեսպանը պատ­մում է.

«Նաիրի Հունանյանը բազմաթիվ հայտարարություններ է արել, ըստ որոնց՝ ինքը միայնակ է ղեկավարել հանցագոր­ծությունը՝ նպատակ ունենալով այդպիսով արմատախիլ անել կառավարության մեջ եղած կոռուպցիան: Բայց ահա հայե­րի գերակշիռ մասը հավատացած է, որ նման լայն դավադրությունը կազմա­կերպվել է հաջողությամբ ոչնչացնելու համար Սարգսյան-Դեմիրճյան իշխանա­կան ուժեղ կենտրոնը: Չնայած որևէ կոնկրետ ապացույցի բացակայությանը՝ զոհերի հարազատներն ու ընդդիմադիր լիդերները մեծ մասամբ մեղադրում են Քոչարյանին, որ նա իր վերահսկողու­թյունն է հաստատել դատապրոցեսի վրա, ծածկում է կարևոր կառավարական տեղեկությունները գործի վերաբերյալ՝ փորձելով ամրացնել սեփական քաղա­քական դիրքերը»:

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more