▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային երգչուհի Rippi-ն նշանվել է ու ընդմիշտ հեռանում է Հայաստանից

Հայկական շոու-բիզնեսի ամենասկանդալային երգչուհիներից Rippi-ն ինչ-ինչ պատճառնելով այլեւս հարցազրույցներ չի տալիս, ելույթներ չի ունենում ու չի նկարահանվում Կարգին սերիալում: Գործնական, ինչպես նաեւ անձնական որոշ գաղտնիքներ Rippi-ն բացահայտել է Բրավո.am-ի հետ զրույցում, որը ներկայացնում ենք նաև մեր ընթերցողների ուշադրությանը:

Նշանվել եմ

Բոլորը գիտեն, որ անձնականիցս չեմ սիրում խոսել, բայց ասեմ` մի քանի ամիս առաջ նշանվել եմ: Սիրելիս` Կարենը, շոու-բիզնեսի հետ ընդհանրապես կապ չունի: Իսկ ինչ վերաբերում է ամուսնանալուն, ապա մենք չենք շտապում, քանի որ այս շրջանը երկուսիս համար էլ գործնական է:

Ես եւ Կարենը հեռանում ենք Հայաստանից

Երկուսս էլ ստացել ենք գործնական հրավերներ ու պատրաստվում ենք ընդմիշտ հեռանալ Հայաստանից: Մեկնելու կոնկրետ ժամկետներ դեռ չեմ կարող ասել, բայց այսօր էլ զբաղված ենք դրա հետ կապված երկար ու բարդ գործընթացով:

 

Չեմ հասցնում համագործակցել Կարգին սերիալի հետ

Մինչ օրս շատ լավ հարաբերություններ ունեմ հեռուստանախագծի անձնակազմի հետ: Սակայն վերջերս հաճախ չեմ լինում Հայաստանում, այդ իսկ պատճառով էլ չեմ հասցնում մասնակցել Կարգին սերիալի նկարահանումներին:

Հայաստանում այլեւս ոչինչ չեմ անելու

Միջոցառումների ու նախագծերի մասնակցության բազմաթիվ հրավերներ եմ ստանում, որոնք մերժում եմ, քանի որ ունեմ պայմանագիր, ըստ որի` իրավունք չունեմ ոչ մի տեսակի գործունեություն ծավալել այստեղ, նույնիսկ` հարցազրույցներ տալ:

Սպասեք նորությունների

Արտերկրում գործունեությունս շարունակելու եմ թե′ երաժշտական, թե′ թատերական ասպարեզներում: Երբ մեկնարկ տրվի, արդեն իրավունք կունենամ հարցազրույցներ տալ եւ ավելի մանրամասն պատմել գործնական կյանքիս մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more