▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային Սերգեյ Զվերևը մտադիր է Ռուսաստանը ներկայացնել «Եվրատեսիլ 2015»-ում

Ռուսական ԶԼՄ-երից մեկին տված հարցազրույցում Սերգեյ Զվերևը հայտարարել է, որ մտադրություն ունի Ռուսաստանը ներկայացնել «Եվրատեսիլ 2015»-ում՝ ասելով, որ վստահ է իր հաղթանակի մեջ:

Վարսահարդար-ոճաբանը պատմել է, որ իր որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել երգիչ Ֆիլիպ Կիրկորովը:

«Ֆիլիպն ասաց ինձ, որ հիանալի կլինի, եթե ես գնամ։ Իրականում նա վաղուց էր ասում ինձ այդ մասին։ «Դու շատ հիթեր ունես, ինչու ես այստեղ նստել։ Դու պետք է «Եվրատեսիլ»-ին ելույթ ունենաս»։ Բայց, ցավոք, այն ժամանակ ես խիստ զբաղված էի և ոչ ուժ, ոչ էլ ցանկություն ունեի գնալու։ Սակայն մեկ տարի անց ինձ նաև այլ երկրներից առաջարկեցին։ Օրինակ, այժմ ինձ առաջարկել են երկու երկիր՝ նշելով, որ երգն արդեն պատրաստ է և ինձ մնում է գնալ և երգել։  Բայց ես հրաժարվել եմ, քանի որ ես կներկայացնեմ միայն Ռուսաստանը։ Այնտեղ զիլ աստղ է պետք։ Իսկ ով կարող է լինել ինձանից ավելի լավ»,- հայտարարել է Զվերեւը։

Սակայն պետք տեղեկացնենք, որ ի տխրություն Զվերևի՝ «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթին Ռուսաստանի ներկայացուցիչների հավակնորդների շարքում ամենամեծ շանսերն ունի ռուսական «Голос» նախագծի հաղթող Ալեքսանդրա Վորոբյովան։  

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more