▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Զվերևը երգել է փողոցային երաժիշտների հետ

Անցած գիշեր ոճաբան-վարսահարդար, ինչպես նաև երգիչ Սերգեյ Զվերևը զարմացրել է Նոր Արբատի բնակիչներին: Սրճարաններից մեկից դուրս գալով` Զվերևը նկատել է փողոցային երաժիշտներին, ովքեր կատարել են նրա սիրելի երգչուհու` Ալլա Պուգաչովայի «Старинные часы» ստեղծագործությունը: Սերգեյ Զվերևը, լսելով կատարումը, անմիջապես մոտեցել է երաժիշտներին և սկսել է երգել նրանց հետ միասին:

Հիշեցնենք, Սերգեյ Զվերևը դեռ վաղուց հանդիսանում է Ալլա Պուգաչովայի մոլի երկրպագուն և նույնիսկ որոշ ժամանակ առաջ իր կատարմամբ երգ էր նվիրել երգչուհուն:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին