▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալից հետո «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմը հանդես է եկել նոր լուսանկարով

Ինչպես արդեն հայտնել ենք, օրեր առաջ «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմը սկանդալի կենտրոնում էր հայտնվել: Պատճառն այն է, որ դերասանները ներկայացել էին աղավաղված հայկական նախշերով թուրքական կտորներով հագուստներով: Քննադատություններից հետո նրանք նոր լուսանկար են հրապարակել` իրական հայկական տարազային հագուստներով: Ազգագրագետ Վահե Քոթանյանն այս կապակցությամբ գրել է. «Մարդը սխալական է:
*Եվ երբ գիտակցում ես ու շտկում սխալդ ապա նախ առաջինը ինքդ քեզ ես հարգում ու քո դիմացի մարդուն ով գիտի ճիշտը:
*Իրոք ապրեն, որ իրենց սխալը շտկեցին, հարգեցի՝ ամեն մեկը չէր գիտակցի, որ սա ճիշտ քայլ է ու միշտ այլընտրանք կա քո ազգայինը ճիշտ պահելու: Գրագետ մոտեցում և աշխատելաոճ ֆիլմի ստեղծագործական խմբի կողմից:
**Շատ հաճախ խոսեք և բարձրաձայնեք, շատերը դեռ տեղյակ չեն այդ կտորներից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more