▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել՝ չբացակայելու արգելքով. Փաստաբանը մանրամասներ է հայտնել

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը Հակակոռուպցիոն կոմիտեից ազատ է արձակվել՝ չբացակայելու արգելքով։ Նրան երկու մեղադրանք է առաջադրվել։

«Մեղադրանքները վերաբերում էին խարդախության օժանդակությանը և պաշտոնական կեղծիքին... Լպուտյանը որևէ դիտավորյալ արարք չի կատարել, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել՝ կաշկանդված լինելով նախաքննական գաղտնիքով»,- նշել է փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալել են Սմբատ Լպուտյանին, ըստ նախնական վարկածի, նրա ձերբակալությունը կապ ունի Մանկավարժական համալսարանի շուրջ հարուցված քրեական վարույթների հետ։

info@asekose.am/095519696
Հասարակություն more