▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանի ընտրյալը մարզիկ է`զբաղվել է թեքվանդոյով

Արդեն տեղեկացրել ենք, որ Սոնա Շահգելդյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ իր ընտրյալի հետ է:

Երգչուհին Բրավո.am-ին պատմել է սիրելիի մասին.

Չեմ թաքցնում, որ ընտրյալ ունեմ: Դեռ չենք նշանվել, չգիտեմ` ապագայում ինչպես կստացվի, բայց եթե ամուսնանամ, չեմ թաքցնի, բոլորն էլ կիմանան:

Ինչպես Սոնան է նշել, ընկերություն է անում մարզիկի հետ.

Երկար ժամանակ զբաղվել է թեքվանդոյով, հիմա լրջորեն չի զբաղվում, բայց դա իր մասնագիտությունն է: Իմ ոլորտի հետ կապ չունի, բայց աշխատանքիս մանրամասներին տեղյակ է, բոլոր երգերս սիրում է: Աշխատանքիս մեջ ինձ միայն օգնում է, շատ խորհուդներ է տալիս, սահմանափակումներ չի դնում: Կարծում եմ` հետագայում էլ չի խոչընդոտի:

Երգչուհին նաեւ հետեւյալն է ասել.

Մեր տարիքային տարբերությունը մոտ 5 տարի է, իրար լավ հասկանում ենք: Ինձ համար առաջնային են տղամարդկային հատկանիշները. որ տղամարդ տղա լինի եւ ոչնչից չվախենա:

Փետրվարի 14-ին` սուրբ Վալենտինի օրը, Սոնա Շահգելդյանի ծննդյան օրն է և  նա հայտնել է, որ այդ օրն իր համար անցնելու է համերգային մթնոլորտում եւ մեծ խնջույք չի կազմակերպելու.

Միայն շատ մոտ մարդկանց հետ կնշեմ: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ  համերգների հրավերներ ունեմ ու ծննդյանս օրը երգելու եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more