▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս Ջանիբեկյանը ռե՞փ է կարդալու

esem.am-ը գրում է, որ օրեր առաջ համացանցում տարածում գտավ «Մի քանի հոգի» խմբի «Էս պահին» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի թրեյլերը, որում խմբի անդամներից բացի երևում է նաև դերասան Սոս Ջանիբեկյանը: Խոսակցություններ են տարածվել, թե Սոսը ևս ընդգրկվել է «Մի քանի հոգի» խմբում և այսուհետև ռեփ է կարդալու: Խոսակցությունների տեղիք է տվել հատկապես այն, որ դերասանն ընդգրկված է ոչ միայն տեսահոլովակում, այլև անոնսային լուսանկարում, որում «Մի քանի հոգու» անդամներն են:

Լուրերի իսկությունը պարզելու համար esem.am-ը զրուցել է Սոսի հետ, ով հայտնել է, որ ընդգրկվել է «Էս պահին» տեսահոլովակում, սակայն ոչ «Մի քանի հոգի» խմբում. «Մինչ այս տեսահոլովակներում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ են եղել, որոնք չեմ ընդունել, այս մեկն ընդունեցի, որովհետև նախ՝ խմբի անդամներն ու պրոդյուսերն ընկերներս են, երկրորդ՝ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է, ով նաև «Եղբայրների» ռեժիսորն էր: Նա շատ պրոֆեսիոնալ է և վստահ էի, որ ես գոհ կմնամ վերջնական արդյունքից»:

Դերասանը նշեց, որ միշտ սիրել է ռեփ, սակայն հայկական ռեփ չի լսել: «Հայկական ռեփ սկսել եմ լսել «3,33» խմբի շնորհիվ: Նրանք շատ խորը ենթատեքստերով ու գրական հայերենով ռեփ են կարդում, որն ինձ շատ հոգեհարազատ է: Նրանց տողերում ես գտնում եմ բովանդակություն. դրանք զուտ հայհոյանքների, ագրեսիայի շարան չեն:  «3,33»-ն ասելիք ունի, երբ ստեղծվեց «Մի քանի հոգին», այս խմբի երգերն էլ սկսեցի լսել ու շատ սիրել»,- ասել է  Սոսն ու հավելել է, որ տեսահոլովակում նկարահանվել է զուտ ընկերական՝ առանց կոմերցիոն ակնկալիքների:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more