|
«Ժողովուրդ»-ը գրում է. «Տեղեկություններ էինք ստացել, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքում ադրբեջանական և հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ են իրականացրել: - Սոթքի հանքավայրի սահմանային հատվածում կատարվել են համատեղ տեղազննման աշխատանքներ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից: - Ըստ մեր տեղեկությունների՝ ադրբեջանցի եւ հայ զինվորականները քարտեզով հանքի տարածքում են արդեն մի քանի օր: Իրակա՞ն են այս տեղեկությունները, թե՞ ոչ: Եթե այո, ապա ո՞ր քարտեզներով, ի՞նչ փաստաթղթերով է այդ սահմանազատումն իրականացվում: - Սահմանազատում իրականացնելու համար անհրաժեշտ է հանրաքվե, եթե հանրաքվե չի արվել, ինչպե՞ս են նման գործողություններ իրականացվում: - Սահմանազատման հետ կապված աշխատանքները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և ԱԺ-ի կողմից վավերացված՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգով»։ Դիտեք նաև՝ |
Սոթքում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները տեղազննում են իրականացրել
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


