▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8-ամսական երեխա է մահացել

Երեկ, օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ տեղափոխված երեխան ժամը 21։30-ի սահմաններում հանկարծամահ է եղել։ 

http://asekose.am/filemanager/uploads/hivandanoc.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց  մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Երևանի բնակիչ 8-ամսական Նարե Ս․-ն էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել այս տարվա օգոստոսի 4-ին։  

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more