«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սուրբ ծննդյան տոնն էլ նա մխտռեց.
Իհարկե սովետի ժամանակ պարտադրվող աթեիզմի համառ քարոզը մեզանում էլ է իր խորը արմատները ձգել: Մեզանում էլ.
* իհարկե կան աստծո լույսը տեսած խորը հավատացյալներ,
* կան իրենց կյանքում հավատը գնահատող, հավատով շարժվող քրիստոնյաներ,
*բավական շատ կան մի գուցե ասող, եկեղեցիներում մոմ վառող տատանվողներ,
*իհարկե կան նաև համոզված աթեիստներ և շատ ու շատ ցավալի է,
* որ կան անհավատներ, որոնք դիտմամբ, միտումնավոր ձևացնում են, որ իրենք խորը հավատով լեցուն Հայ քրիստոնյաներ են:
Թե որ դասին է պատկանում կաթողիկոսը և նրա դեմ դուրս եկած եպիսկոպոսները դեռ մի կողմ թողնենք:
Գործի բերումով ես վաղուց գիտեմ Նիկոլ Փաշինյանին: Գիտեմ որտեղ ինչ է սովորել: Ում հետ է շփվել: Ինչի համար որտեղ ինչ է խոսել, ինչ է գրել:
Գիտեմ որ Աստվածաշունչը գոնե ձևի համար չի էլ թերթել: Եւ որ մեր հավատի, մեր ազգային հոգևոր արժեքների մասին հեղհեղուկ պատկերոցումներ էլ չունի:
Եւ նրան ճանաչող շատ շատերի հետ ես էլ եմ ծայրից ծայր համոզված նա նորից ու նորից խաբում է: Նա անհավատ է, նա ձևացնում է:
Բայց ես չէի էլ սպասում, որ նա արդեն այն աստիճանի է լկտիացել, այն աստիճանի է հիմարի տեղ դնում, արհամարհում իր «հպարտ» ցեղակիցներին, որ առանց նույնիսկ ցիլոն գլխից, հրապարակայնորեն, որպես խորը հավատացյալ, աղոթքներ կկարդա, իրեն հետևելու կոչեր կանի:
Իրոք զզվելի էր դա տեսնելը: Իրոք զզվանքի է միայն արժանի, որ դեռ կան հայեր, որ նրա կողքից են քայլում:
Այս աշխարհը մրցակցության աշխարհ է: Ազգապահպանման խնդիրը ամենա ամենա առաջնային խնդիրն է: Դարերի քննությանը դիմացած, ինքնամաքրման մեծ փորձ ու կարողություներ ունցող մեր եկեղեցին, մեր ինքնության, մեր ազգային արժեքների պահպանման բեռը, հաճախ ամբողջությամբ, իր վրա է վերցրել: Այսօր էլ, երբ դրսում բնակվող հայերի քանակը երեք անգամից էլ ավել է դարձել քան հայրենիքում են ապրում Առաքելական մեր սուրբ եկեղեցին է կապող օղակներից հիմնականը:
Եւ այն ինչ հիմա, օտարների թելադրնքով անում է Փաշինյանը՝ ոչ միայն զզվանքի է արժանի, այլ ուղակի դավաճանություն է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet