▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի որդին անհետացել է. «ՀԺ»

«Գորիսի ոստիկանությունը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանին (նստավայրը Գորիս) գրությամբ տեղյակ է պահել, որ չի կարողանում գտնել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին: Իսկ դա պարզվել է Բուդաղյանների գործով դատավարության երեկվա նիստի ընթացքում:

 

Սեպտեմբերի 4-ի նիստում դատարանը Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել, որովհետև նա գործով անցնում է որպես վկա, բայց դատարանի կանչերին, ծանուցագրերին չի արձագանքել: Եվ ահա երեկ, դատական նիստերի քարտուղարը դատարանում հայտարարել է, թե բերման ենթարկելու որոշման վերաբերյալ ոստիկանությունից գրություն է ստացվել, որով հայտնել են, որ իրենց կողմից իրականացված միջոցառումներով մինչ այժմ հնարավոր չի եղել պարզել Տիգրան Խաչատրյանի գտնվելու վայրն ու օրենքով սահմանված կարգով նրան դատարան ներկայացնել:

 

 

«Միջոցառումները շարունակվում են, Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու դեպքում կհայտնվի լրացուցիչ»,-ոստիկանության գրությունը հրապարակել է նիստերի քարտուղարը:

 

Սա այն դեպքում, երբ Խաչատրյան կրտսերին Գորիսում տեսնողներ են եղել, և նույնիսկ նրա մայրը՝ Լորետա Խաչատրյանը դատարանում ժխտել, որ  որդին գտնվում է Գորիսում»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more