▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան ՊԵՏՐՈՍՅԱՆԸ հորաքրոջ ընտանիքը համեմատում է ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇՈՒ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ

Աժ նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի որդու` Նարեկ Առուշանյանի անժամանակ մահից հետո Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Առուշանյանի կինը` Աննա Մնացականյանը: Եվ այդ փաստն անհանգստացրել է քոլեջի ուսանողներին և դասախոսներին, որոնք կարծում են, որ տնօրենը արվեստի բնագավառի հետ որևէ առնչություն չունի: Սակայն ինքը` Մնացականյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր դեմ բողոքող ընդամենը մի փոքր խումբ կա, որի գոյությունը իրեն չի խանգարում, որպեսզի մասնակցի քոլեջի տնօրենի ընտրություններին. «Չեմ կարող ընտրվելու հարցում վստահ լինել բայց կարող եմ վստահ ասել, որ շատ ուզում եմ»: 

Քոլեջում ստեղծված իրավիճակի շուրջ թերթը զրուցեց նաև Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ, որի հայրը երկար տարիներ եղել է այդ քոլեջի տնօրենը: Նկարիչ Սամվել Պետրոսյանն աշխատանքից հեռացվեց, որպեսզի տնօրեն նշանակվեր իր քրոջ որդին: Սակայն երկուսն էլ այս տարի մահացան:

«Այս խնդիրը շատ լուրջ է և հիշեցնում է Թուրքմենբաշու ընտանիքի`զբաղեցրած աթոռը ժառանգաբար մեկը մյուսին անցնելու տխրահռչակ պատմությունը»,-ասաց Շ. Պետրոսյանը` հարազատ հորաքրոջ ընտանիքը համեմատելով Թուրքմենբաշու ընտանիքի հետ:

 

  •  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more